ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱԺ նախագահը՝ կրճատումների մասին

ԱԺ նախագահը՝ կրճատումների մասին
29.05.2017 | 01:17

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ աշխատակազմում խորհրդականների ու օգնականների կրճատման մասին տեղեկությանը։


«ԱԺ-ում որևէ կադրային ջարդ չկա։ Եթե դուք հետագայում ծանոթանաք, կտեսնեք, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, պարզապես ավելորդ հաստիքներ, շռայլություններ չպիտի լինեն: Մենք համաձայնեցրել ենք բոլոր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր պետք է դուրս գային, և այդ ամենը շատ գեղեցիկ ձևով իրականացնում ենք՝ չնեղացնելով անձին։ Այդ մարդիկ արժանի մարդիկ են, բանիմաց մարդիկ են: Միաժամանակ, կազմակերպությունը պետք է ունենա այնքան աշխատակից, որքան կարիք ունի»,- նշեց նա: ԱԺ նախագահը անպատասխան թողեց հարցը, թե ԱԺ աշխատակազմից հեռացնելո՞ւ է պատգամավորների կամ նախարարների զավակներին, որ խորհրդարանում որպես խորհրդական կամ օգնական են աշխատում:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ